Արտահանում

exportmap

Ընկերության արտահանման ռազմավարությունն ուղղված է մատակարարումների աշխարհագրության ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: «ԼԻԿՎՈՐ»-ն արտահանում է սկսած 1999 թվականից:

Արտահանման մեկնարկային երկրներ հանդիսացան Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանի Հանրապետությունը:

Այսօր ընկերությունն իր արտադրանքի 70%-ից ավելին արտահանում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ:

Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով «ԼԻԿՎՈՐ»-ն առաջատարն է, որի մասնաբաժինն է  40% -ից ավելին: