Կառավարման թիմ

Ռաֆաել Մաթևոսյան, PhD

Արտադրության մենեջեր

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական քիմիադեղագիտական ակադեմիան «Պատրաստի դեղաձևերի արտադրություն» մասնագիտությամբ:

Դեղագիտական գիտությունների թեկնածու (ԵՊԲՀ, Երևան)

Աշխատում է «ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում 2010 թվականից:

 

 

 


Գայանե Պեպանյան, PhD

Որակի վերահսկման և ապահովման մենեջեր

Ավելի քան 30 տարվա փորձ կենսատեխնոլոգիական հետազոտությունների և դեղարտադրության բնագավառում:

Կենսաբանական գիտությունների թեկնածու:

Աշխատում է «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում 2005 թվականից, սկզբում որպես մանրէաբանական լաբորատորիայի ղեկավար, այնուհետև գլխավորել է որակի կառավարման բաժինը:                                                                  

 

 

 


 

Արմեն Գևորգյան, МВА

Գլխավոր ինժեներ

26 տարվա աշխատանքային փորձ արդյունաբերական արտադրության ոլորտում: Աշխատում է «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում 2015 թվականից:

Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոս

Հայաստանի Ամերիկյան Համալսարան (AUA)

 

 

 

 


 


Գայանե Գառգալոյան

Դեղերի գրանցման մենեջեր

 Ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում, որոնցից 23-ը «ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում:

1993-1996 որպես որակի բաժնի ղեկավար, 1997-ից զբաղեցնում է դեղերի գրանցման բաժնի մենեջերի պաշտոնը:

 

 

 

 

 


 

Վարդան Մկրտչյան, МВА

Մարքեթինգի և վաճառքի մենեջեր

Դեղորայքի մանրածախ և մեծածախ վաճառքի երկարամյա աշխատանքային փորձ:

Աշխատում է «ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում 2006 թվականից:

Բիզնեսի կառավարման մագիստրոս (Swiss Business School)

 

 

 

 



Նոնա Գրիգորյան, МВА

Արտահանման մենեջեր

16 տարվա աշխատանաքային փորձ դեղագործության բնագավառում. 7 տարի՝ «Նիկոմեդ»  ընկերությունում,  ավելի քան 9 տարի ՝ «ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում:

Բիզնեսի կառավարման մագիստրոս:

Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ (НОУ ВО МосТех, Москва):

 

 

 


Արմոնդ Մալեք Միրզայանս

R&D մենեջեր

20 տարուց ավել զբաղեցրել է տարբեր պաշտոններ
դեղագործության ոլորտում:
Դեղագործության դոկտոր (Պադովայի համալսարան,
Իտալիա).
Աշխատում է «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում 2018 թվականից: