Մեր մասին

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը 28 տարի Հայաստանի դեղարդյունաբերության անվերապահ առաջատարն է, ինչը վկայում է ընկերության զարգացման քանակական և որակական բարձր ցուցանիշների մասին:

Ընկերության անթերի հեղինակության գրավականն են աշխատանքի հանդեպ ստեղծագործական մոտեցումը, մասնագիտական գիտելիքները և դեպի նորարարություն շարունակական ձգտումը:

Ձեռնարկության ղեկավարությունը առաջնորդվում է երեք հիմնական սկզբունքներով. հավատարմություն տեխնոլոգիական կատարելությանը, գրագետ կառավարում և ծառացած առաջադրանքների անհապաղ լուծում:

2013 թվականի դեկտեմբերին «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն առաջինը Կովկասում արժանացավ ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտների համապատասխանության Հավաստագրին (GMP EU):

Անձնակազմի արդյունավետ գործունեության շնորհիվ ընկերության բրենդը դարձել է նրա մրցունակ արտադրանքի մարմնավորումը ԱՊՀ, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի երկրների զգալի մասում, ինչպես նաև լուրջ  ներդրում է ունեցել ազգային դեղագործության պատմության զարգացման մեջ:

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, ինչպես նաև ArPharMa` Հայաստանում Դեղ արտադրողների միության հիմնադիր: