Պայմանագրային արտադրություն

«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հեղուկ, ստերիլ դեղամիջոցների պայմանագրային արտադրության  ծառայությունների մատուցումն է.

  • Վերջնական փաթեթավորման մեջ փոքր ծավալի ներարկման լուծույթների արտադրության ամբողջական ցիկլ ( “flip-off” խցանով 1մլ, 2մլ, 4մլ, 5մլ և 20մլ ծավալներով ապակյա շշիկներ);

  • Վերջնական փաթեթավորման մեջ 2.5 մլ, 5 մլ և 10մլ ակնակաթիլների արտադրություն ամբողջական ցիկլով;

  • Ասեպտիկ դեղալցում 1մլ, 2մլ, 4մլ, 5մլ և 20մլ ապակյա շշերի մեջ;

  • CTD ձևաչափով գրանցման դոսյեի պատրաստում:

Արտադրական հզորությունները, տեխնոլոգիական սարքավորումների համալիրը, անձնակազմի փորձն ու որակավորումը  երաշխավորում են cGMP պահանջներին  համապատասխան դեղերի արտադրություն: