Սոցիալական պատասխանատվություն

Սոցիալական պատասխանատվությունը «ԼԻԿՎՈՐ» ընկերության քաղաքականության անբաժանելի մասն է:

Այն հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

Արտադրանքի անվտանգություն և որակ

Ընկերությունն իրականացնում է cGMP ստանդարտներին լիովին համապատասխան արտադրական գործունեություն:

Աշխատակիցների առողջություն, անվտանգություն և բարեկեցություն

Հետևելով պատասխանատու կադրային քաղաքականության սկզբունքներին՝ ընկերության ղեկավարությունն իր աշխատակիցների համար ստեղծել է առավելագույն հարմարավետ և անվտանգ աշխատանքի պայմաններ:

Անձնակազմի մասնագիտական զարգացում

Ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից և հաջողության գլխավոր գործոններից են անձնակազմի զարգացումն ու կարիերայի աճը: Ընկերության ղեկավարությունն անմիջական աջակցություն է ցուցաբերում աշխատակիցների շարունակական մասնագիտական կատարելագործմանը (որակավորման բարձրացման կուրսեր, թրենինգներ, սեմինարներ և այլն):

Բիզնեսի վարման էթիկա

Մարքեթինգային և բարեգործական գործունեություն իրականցնելիս ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնում էթիկայի նորմերի պահպանմանը:

 

Շրջակա միջավայր

Իր գործունեության մեջ «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը ղեկավարվում է շրջակա միջավայրի պահպանության խիստ սկզբունքներով և հստակ կանոններով:

 

Հովանավորություն և բարեգործություն

Հովանավորությունն ու բարեգործությունը ընկերության սոցիալական քաղաքականության անբաժանելի մասն են: Բարեգործական գործունեությամբ ընկերությունը սկսել է զբաղվել դեռևս 1993 թ-ին, իր գործունեության ակունքում: Նպատակ ունենալով նպաստել հասարակության կայուն զարգացմանը և ի վերջո բարելավել մարդկանց կյանքի որակը՝ «ԼԻԿՎՈՐ»-ն անընդհատ հիմունքներով աջակցություն է ցուցաբերում սոցիալական, բժշկական, կրթական հաստատություններին և բնակչության սոցիալապես անապահով խավերին: Ընկերությունը երկար ժամանակ հանդիսանում է տարբեր հասարակական կազմակերպությունների, կլինիկաների և բժշկական կենտրոնների մշտական գործընկեր-հովանավորող:

 

Մարդասիրական օգնություն

Ընկերության կողմից պարբերաբար ցուցաբերվում է դեղորայքային մարդասիրական օգնություն Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, «Արաբկիր» բժշկական համալիրին:

2012 թվականին «ԼԻԿՎՈՐ»-ն առաջինների թվում էր, որ արձագանքեց սիրիահայերի ցավին և տառապանքին՝ ֆինանսական միջոցներ փոխանցելով «Օգնիր եղբորդ» հասարակական կազմակերպության հաշվեհամարին:

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը պարբերաբար դեղորայքային հումանիտար օգնություն է ցուցաբերում զանազան հասարակական կազմակերպություններին, որոնց թվում են.

  • «ՄԱՆՉ» մանկական հիմնադրամի միջազգային ասոցիացիա

  • Նորքի տուն-ինտերնատ

  • «ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ» հասարակական կազմակերպություն

  • «ՀՈՒՅՍԻ ՊԱՏՈՒՀԱՆ» հաշմանդամ և որբ երեխաներին օգնության ցուցաբերման բարեգործական կենտրոն

  • Հումանիտար օգնության հանրապետական կենտրոն

«ԼԻԿՎՈՐ»-ի կողմից ֆինանսական բարեգործական օգնություն է ցուցաբերվել հետևյալ կազմակերպություններին.

  • «ՆՎԻՐԻՐ ԿՅԱՆՔ» հիմնադրամ

  • «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» հաշմանդամ երեխաների և երիտասարդության բարեգործական կենտրոն

  • «ԷԽՈ» սոցիալապես անապահով երեխաների և որբ երեխաների աջակցության հասարակական կազմակերպություն

 

Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը համապատասխան կառույցներին տրամադրեց առաջին անհրաժեշտության դեղորայքի խոշոր խմբաքանակներից մեկը:
Ընկերության կողմից ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ և որպես նվիրատվություն փոխանցվել

  • Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնին

  • «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկային

Հովանավորություն

«ԼԻԿՎՈՐ» ընկերության կողմից պարբերաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերվում հետևյալ կազմակերպություններին.

  • ՈՒրոլոգների հայկական ասոցիացիա

  • Հայ ուռուցքաբանների ասոցիացիա

  • Շաքարախտի հայկական ասոցիացիա

  • Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիա

  • Հայկական արյունաբանական ասոցիացիա

  • “Stroke” հայկական ազգային ասոցիացիա

  • «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամ

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը նույնպես հովանավորում է բժշկության տարբեր ոլորտներում (ակնաբուժություն, վնասվածքաբանություն, հեպատոլոգիա, ինտենսիվ թերապիա, կլինիկական դեղաբանություն) գիտական աշխատությունների, ձեռնարկների և մենագրությունների հրապարակումը:

«ԼԻԿՎՈՐ»-ը պարբերաբար հանդես է գալիս որպես առողջապահության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման և ուսուցման (թրենինգներ, կոնֆերանսներ, պրեզենտացիաներ և այլն) հովանավոր: