Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Լիկվոր» ՓԲԸ-ն 26.04.2017թ-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին բարեգործական հիմունքներով նվիրաբերեց ակնաբուժական սարք՝ վերջին սերնդի ավտոկերատոռեֆրակտոմետր, որը նախատեսված է աչքի ռեֆրակտիվ ունակության գնահատման համար:

Սարքի առկայությունը Գյումրու և հարակից շրջանների բնակչությանը թույլ կտա տեղում անցնել հետազոտությունները՝ ախտորոշումը դարձնելով ավելի արագ և արդյունավետ: