«Լիկվոր» դեղագործական ընկերությունը կատարեց հերթական ներդրումը ակնաբուժության զարգացման մեջ: 2017 թ.-ի հուլիսի 3-ին ընկերությունն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրաբերեց նոր, ժամանակակից ակնաբուժական սարքավորում`ճեղքային լամպ: Ըստ Արցախի առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ռ.Ադամյանի սարքն ակնաբույժներին հնարավորություն կտա կատարել աչքի մանրակրկիտ զննում, ախտորոշում և արդյունավետ բուժում: