Մարտի 23-ին UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն այցելեցին «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ձեռնարկություն, ծանոթացան ընկերության տարբեր ստորաբաժանումներին, ինչպես նաև որակի վերահսկման լաբորատորիաների աշխատանքներին: Նրանց ներկայացվեց ստերիլ պայմաններում դեղերի արտադրության ամբողջ գործընթացը` սկսած հումքի նախապատրաստումից մինչև արտադրություն, փաթեթավորում և բաշխում: