2019 թվականի մայիսի 24-25-ին «Լիկվոր» ընկերությունը հանդես եկավ որպես «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման մարտահրավերի լուծումը ՀՀ-ում» խորագրով կոնֆերանսի Պլատինե հովանավոր, որն անցկացվեց «World Pharmacy Tour» միջազգային ծրագրի շրջանակներում:
Կոնֆերանսը կազմակերպված էր  ՀՀ առողջապահության նախարարության, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի», «ՀՀ Դեղագործության Զարգացման Ասոցիացիա» ՀԿ-ի և “INVK” կազմակերպության
(Նիդերլանդներ) համագործակցությամբ: