Նորություններ

04Jul 2019

2019 թվականի հուլիսի 2-4 Երևանում տեղի ունեցավ հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ. Միավորում հանուն առողջության» խորագրով, որտեղ Լիկվորը հանդես եկավ որպես Ոսկե հովանավոր: Համագումարին մասնակցեցին հայկական սփյուռքի բուժաշխատողներ, ինչպես նաև համշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ և առողջապահական ոլորտի մասնագետներ աշխարհի 20 երկրներից: Համագումարի շրջանակներում քննարկվեցին առողջության և առողջապահության, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագործության, քույրական գործի, […]

24May 2019

2019 թվականի մայիսի 24-25-ին «Լիկվոր» ընկերությունը հանդես եկավ որպես «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման մարտահրավերի լուծումը ՀՀ-ում» խորագրով կոնֆերանսի Պլատինե հովանավոր, որն անցկացվեց «World Pharmacy Tour» միջազգային ծրագրի շրջանակներում: Կոնֆերանսը կազմակերպված էր  ՀՀ առողջապահության նախարարության, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի», «ՀՀ Դեղագործության Զարգացման Ասոցիացիա» ՀԿ-ի և “INVK” կազմակերպության (Նիդերլանդներ) համագործակցությամբ:

14Feb 2019

Ուրախ ենք հայտնել, որ «Լիկվոր» ընկերությունը 2019 թ.-ի փետրվարի 12-14-ը հաջողությամբ անցավ ԵԱՏՄ տարածքում Եվրասիական տնտեսական միության ՊԱԳ կանոննների համապատասխանության առաջին ուսումնական տեսչական ստուգումը: Աուդիտն անցկացրեց Հայաստանի Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Պատշաճ դեղագործական գործունեության բաժինը` ի դեմս նրա ղեկավար Մկրտիչ Շաքարյանի: Տեսչական խմբի կազմում որպես դիտորդներ մասնակցում էին. Ռուսաստանի Դաշնություն –  Սոտտաևա Մադինա […]

30Oct 2018

2018թ.-ի հոկտեմբերի 30-ին ԵԱՏՄ խորհրդը պարգևատրեց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և ՀԱԳՄ խորհրդի անդամ Սերգեյ Մաթևոսյանին «ԵԱՏՄ շուկայում ներդրման, զարգացման և հայրենական դեղագործների շահերի պաշտպանության համար» մեդալով:

23Mar 2018

Մարտի 23-ին UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն այցելեցին «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ձեռնարկություն, ծանոթացան ընկերության տարբեր ստորաբաժանումներին, ինչպես նաև որակի վերահսկման լաբորատորիաների աշխատանքներին: Նրանց ներկայացվեց ստերիլ պայմաններում դեղերի արտադրության ամբողջ գործընթացը` սկսած հումքի նախապատրաստումից մինչև արտադրություն, փաթեթավորում և բաշխում:

23Dec 2017

2017 թ.-ի վերջին «Լիկվոր» ընկերության աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ այցելեցին «Այբ» դպրոց: Այբական կրթական ծրագրերի և «Կանաչ քիմիա», «Գիտալաբ» ակումբների աշխատանքների հետ ծանոթանալուց հետո ընկերությունը որոշեց իր ներդրումն ունենալ ապագա քիմիկոսների ուսումնառության մեջ: «Լիկվոր» ընկերությունը բարեգործական նպատակով «Այբ» դպրոցին տրամադրեց քիմիկատներ, դեղեր, նյութեր և պարագաներ դպրոցի քիմիական լաբորատորիայի և բուժկետի համար: «Այբ» դպրոցի տնօրենն իր շնորհակալական […]

03Jul 2017

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը կատարեց հերթական ներդրումը ակնաբուժության զարգացման մեջ: 2017 թ.-ի հուլիսի 3-ին ընկերությունն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրաբերեց նոր, ժամանակակից ակնաբուժական սարքավորում`ճեղքային լամպ: Ըստ Արցախի առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ռ.Ադամյանի սարքն ակնաբույժներին հնարավորություն կտա կատարել աչքի մանրակրկիտ զննում, ախտորոշում և արդյունավետ բուժում:

26Apr 2017

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Լիկվոր» ՓԲԸ-ն 26.04.2017թ-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին բարեգործական հիմունքներով նվիրաբերեց ակնաբուժական սարք՝ վերջին սերնդի ավտոկերատոռեֆրակտոմետր, որը նախատեսված է աչքի ռեֆրակտիվ ունակության գնահատման համար: Սարքի առկայությունը Գյումրու և հարակից շրջանների բնակչությանը թույլ կտա տեղում անցնել հետազոտությունները՝ ախտորոշումը դարձնելով ավելի արագ և արդյունավետ:

04Oct 2016

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «ԼԻԿՎՈՐ»-ը հոկտեմբերի 4-6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «CPhI Worldwide 2016» միջազգային ցուցահանդեսին ներկայացրեց իր արտադրատեսականին: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, և այցելում են դեղագործության ոլորտի շուրջ 36 000 մասնագետներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ: «ԼԻԿՎՈՐ»-ի մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն կտա բարձրացնել եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիությունը և ստեղծել նոր […]

  • 1
  • 2