«Լիկվոր» ընկերության աջակցումը «Այբ» դպրոցին

2017 թ.-ի վերջին «Լիկվոր» ընկերության աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ այցելեցին «Այբ» դպրոց: Այբական կրթական ծրագրերի և «Կանաչ քիմիա», «Գիտալաբ» ակումբների աշխատանքների հետ ծանոթանալուց հետո ընկերությունը որոշեց իր ներդրումն ունենալ ապագա քիմիկոսների ուսումնառության մեջ:

«Լիկվոր» ընկերությունը բարեգործական նպատակով «Այբ» դպրոցին տրամադրեց քիմիկատներ, դեղեր, նյութեր և պարագաներ դպրոցի քիմիական լաբորատորիայի և բուժկետի համար:
«Այբ» դպրոցի տնօրենն իր շնորհակալական խոսքում նշեց, որ նպատակային նվիրատվությունը կօգնի տնտեսված գումարները ուղղել դպրոցի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը :

Այլ հոդվածներ