Սերգեյ Մաթևոսյան

Գլխավոր տնօրեն, Հիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ

DBA, PhD

Սերգեյ Մաթևոսյանն ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ դեղագործության, դեղարդյունաբերության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում: 

Բիզնեսի կառավարման դոկտոր DBA (AUBA, Moscow, 2008), կենսաբանական գիտությունների թեկնածու է PhD (A.N. Bach Institute of Biochemistry, Moscow, 1989): 

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալով տնտեսության զարգացման խթանման համար (2010), «Եվրասիական միության երկրների պատվավոր քաղաքացի» շքանշանակիր է (2021)։ 

Սերգեյ Մաթևոսյանը Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության նախագահության, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերով Հայաստանի հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ է: