Նորարարություն «LIQVOR» ՓԲԸ ակնաբուժական դեղերի շարքում

Այսօր աչքի հյուսվածքի վրա կոնսերվանտների բացասական ազդեցության խնդիրը բավականին սուր է։

Հայտնի է, որ բոլոր կոնսերվանտները, նույնիսկ նվազագույն քանակներով, թունավոր ազդեցություն ունեն աչքի հյուսվածքների վրա։

Ներկայումս ամենաարդիականն ու պահանջարկ ունեցողը այն ակնակաթիլներն են, որոնք չեն պարունակում կոնսերվանտներ։

Աչքի որոշ հիվանդությունների՝ մասնավորապես գլաուկոմայի պահպանողական բուժումը ներառում է հակագերճնշումային դեղամիջոցների երկարատև կիրառում: Այս դեպքում հիմնական կոնտինգենտը տարեց հիվանդներն են՝ տարիքային դիստրոֆիկ փոփոխություններով, ներառյալ աչքերի: Ելնելով դրանից՝ զգալի առավելություն է գլաուկոմայի դեմ դեղամիջոցների օգտագործումը, որոնք չեն պարունակում կոնսերվանտներ։

ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների արտադրողների շրջանում ակնաբուժական դեղերի տեղական և արտահանման վաճառքի առաջատար «Լիկվոր» ընկերությունը թողարկել է ակնակաթիլների նոր շարք՝ առանց կոնսերվանտների։

Այս շարքից առաջինը գլաուկոմայի բուժման համար նախատեսված դեղամիջոցներն են՝ BREVIPROST ™ (տրավոպրոստ) և BREVIPROST ™ plus (տրավոպրոստ + տիմոլոլ):

Դեղորայքն արտադրվում է 5 մլ տարողությամբ հատուկ նորարարական շշիկում, որն ապահովում է դեղամիջոցի ստերիլությունը օգտագործման ողջ ընթացքում։

Փաթեթը բացելուց հետո ակնակաթիլները կարող են օգտագործվել 3 ամսվա ընթացքում։

 

BREVIPROST ™

(տրավոպրոստ)
ակնակաթիլներ 0,04 մգ/մլ

 Առանց կոնսերվանտի 
 5 մլ  ծավալուն  շշիկ

Հակագլաուկոմային դեղամիջոց – պրոստագլանդինի անալոգ։

  • Չի պարունակում կոնսերվանտ․
    •  Չունի տոքսիկ ազդեցություն եղջերարաթաղանթր վրա
    •  Չի առաջացնում աչքերի այրոց և գրգռում
    •  Չի հանգեցնում չոր աչքի համախտանիշի զարգացմանը
  •  Բնութագրվում է բարձր արդյունավետությամբ և անվտանգությամբ
  •  Արտադրվում է հատուկ նորարարական շշիկում, որն ապահովում է դեղի ստերիլությունը օգտագործման ողջ ժամանակահատվածում
  •  Փաթեթը բացելուց հետո դեղը կարելի է օգտագործել 3 ամիս

Այլ հոդվածներ