Մեր մասին
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը 35 տարի Հայաստանի դեղարդյունաբերության անվերապահ առաջատարն է, որակի ուժեղ համբավով:
Աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցումը, մասնագիտական գիտելիքները և արտադրական գործընթացներում նորարարական լուծումներ ներդնելու նվիրվածությունը երաշխավորել են ընկերության բարձր կարգավիճակը առողջապահության ոլորտում։
Ժամանակին հընթացս Ընկերությունը զարգանում է երեք հիմնական սկզբունքներով. հավատարմություն տեխնոլոգիական կատարելությանը, գրագետ կառավարում և ծառացած առաջադրանքների անհապաղ լուծում:
Անձնակազմի արդյունավետ գործունեության շնորհիվ ընկերության բրենդը դարձել է նրա մրցունակ արտադրանքի մարմնավորումը ԱՊՀ, Եվրասիայի, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի երկրների զգալի մասում, ինչպես նաև լուրջ ներդրում է ունեցել ազգային դեղագործության պատմության զարգացման մեջ:
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, ինչպես նաև ArPharMa` Հայաստանում Դեղ արտադրողների միության հիմնադիր:4