Գայանե Պեպանյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից. նախ ղեկավարել է մանրէաբանական լաբորատորիան, այնուհետև՝ 2004-ից որակի կառավարման բաժինը:
Ունի ավելի քան 30 տարվա փորձ կենսատեխնոլոգիական հետազոտությունների և դեղարտադրության բնագավառում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ կենսաֆիզիկ մասնագիտությամբ, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Քիմիական ֆակուլտետի ասպիրանտ է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու է:
Արմոնդ Միրզայանսը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2018 թվականից: Ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում:
Դեղագիտության դոկտոր է (Պադովայի համալսարան, Իտալիա), ունի դեղագործի որակավորում (Պադովայի համալսարան, Պետական խորհրդի հանձնաժողով, Իտալիա):
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է շուրջ 30 տարի, որից 4 տարին՝ որպես որակի բաժնի ղեկավար:
1997-ից դեղերի գրանցման բաժնի մենեջերն է:
Ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում:
Նոնա Գրիգորյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է ավելի քան 14 տարի, ունի շուրջ 21 տարվա աշխատանքային փորձ դեղագործության բնագավառում:
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության ֆակուլտետը, Բիզնեսի կառավարման մագիստրոս է (Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ -НОУ ВО МосТех, Москва):
Նոնա Գրիգորյանն ունի բազմամյա փորձ դեղամիջոցների կողմնակի ազդեցության մոնիթորինգի իրականացման և դեղերի գրանցման ոլորտներում:
Վարդան Մկրտչյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2006 թվականից: Ունի Դեղորայքի մանրածախ և մեծածախ վաճառքի աշխատանքային բազմամյա փորձ:
Ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (Swiss Business School):
Գոռ Ազիզյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2012 թվականից :
Ունի ավելի քան 20 տարվա փորձ լոգիստիկայի բնագավառում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (ԱՄԷ, Վրաստանի Հանրապետություն):
Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Առևտրի կառավարում և ապրանքագիտություն մասնագիտությամբ:
Կարեն Խչեյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից:
Ունի ինժեների որակավորում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան):
Անուշ Խչեյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2015 թվականից՝ սկզբում որպես որակի ապահովման բաժնի աշխատակից, ապա 2021-2023թթ որակի ապահովման ավագ մասնագետ, իսկ 2024 թվականից` որակի կառավարման դեպարտամենտի մենեջեր:
Ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագիտության
ֆակուլտետը` «Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ: Բիզնեսի
կառավարման մագիստրոս է (Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան):
Հովհաննես Դոմունյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2024 թվականից, ունի 14 տարվա աշխատանքային փորձ արտադրության ոլորտում:
Ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի էներգետիկայի բաժինը:
Ունի ճարտարագիտության մագիստրոսի աստիճան: