Սերգեյ Մաթևոսյան
Տնօրենների խորհրդի նախագահ
DBA, PhD
Սերգեյ Մաթևոսյանն ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ դեղագործության, դեղարդյունաբերության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում:
Բիզնեսի կառավարման դոկտոր DBA (AUBA, Moscow, 2008), կենսաբանական գիտությունների թեկնածու է PhD (A.N. Bach Institute of Biochemistry, Moscow, 1989):
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալով տնտեսության զարգացման խթանման համար (2010), «Եվրասիական միության երկրների պատվավոր քաղաքացի» շքանշանակիր է (2021)։
Սերգեյ Մաթևոսյանը Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության նախագահության, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերով Հայաստանի հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ է:
Ռաֆաել Մաթևոսյան
Գլխավոր տնօրեն
PhD
Ռաֆաել Մաթևոսյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2010 թվականից՝ նախ որպես արտադրության մենեջեր, ապա 2020-ից որպես գործարանի տնօրեն:
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական քիմիադեղագիտական ակադեմիան «Պատրաստի դեղաձևերի արտադրություն» մասնագիտությամբ:
Ռաֆաել Մաթևոսյանը Դեղագիտական գիտությունների թեկնածու է:
2015 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի դեղագործական քիմիայի բաժնում: