Մեր պատմությունը

1991

«ԼԻԿՎՈՐ»-ն անկախ Հայաստանի առաջին դեղագործական ընկերությունն է:

Հիմանդրվել է 1991-ին հունվարին՝ որպես գիտաարտադրական ձեռնարկություն:

Նույն թվականի մայիսի 5-ին «ԼԻԿՎՈՐ»-ը թողարկեց իր առաջին արտադրանքը և ներկայացրեց 4 անուն ներերակային լուծույթներ։

1995

«ԼԻԿՎՈՐ»-ն իր արտադրական հարթակներն ու գործընթացները վերակազմակերպեց WHO GMP հանձնարարականներին համապատասխան:

1997

«ԼԻԿՎՈՐ»-ն առաջինը հետխորհրդային տարածքում ներդրեց և արտադրությունում կիրառեց ներերակային դեղամիջոցների պլաստիկ PVC փաթեթները:

1998

Մշակեց և արտադրությունում ներդրեց ֆտորքինոլոնների խմբի ներերակային հակաբակտերիալ դեղամիջոցը պլաստիկ փաթեթավորմամբ: Նույն թվականին ընկերությունը մեկնարկեց նաև ակնաբուժական դեղամիջոցների արտադրությունը:

1999

«ԼԻԿՎՈՐ»-ը սկսեց արտահանել իր դեղամիջոցներն Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:

2002

«ԼԻԿՎՈՐ»-ը համալրվեց ֆրանսիական արտադրության “Barriquard” և “Pierre Guerin” նոր տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս լուծույթները ներկայացնել բացառապես պլաստիկ փաթեթավորմամբ:

2004

«ԼԻԿՎՈՐ»-ն առաջին անգամ հետխորհրդային տարածքում մշակեց և արտադրությունում ներդրեց Moxicin® (մօքսիֆլօքսացին) ներերակային դեղամիջոցը: 

Նույն թվականին Ընկերության տնօրեն Ս.Մաթևոսյանն արժանացավ «Մերկուրի» կառավարական պարգևին՝ հայրենական տնտեսության զարգացման գործում զգալի ներդրման համար:

2005

Ստերիլ դեղամիջոցների արտադրություն մեկնարկելու և գործող միջազգային նոր չափանիշներին համապատասխանող գործարանի կառուցման նպատակով, 2005-ին «ԼԻԿՎՈՐ»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրեց խոշոր ներդրումային համաձայնագիր, որով ՎԶԵԲ-ը դարձավ ընկերության բաժնետեր։

2006

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունն առաջինն ԱՊՀ տարածքում արտադրությունում  ներդրեց արյան փոխարինիչ OslaDex™ նոր պատրաստուկը հիդրօքսիէթիլօսլայի հիման վրա:

2008

Մեկնարկեց նոր գործարանի կառուցումը: Նույն թվականին «ԼԻԿՎՈՐ»-ն ընդլայնեց նաև արտահանման աշխարհագրությունը՝ մուտք գործելով Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկստան և Տաջիկստան:

2010

Հայրենական տնտեսության զարգացման մեջ ներդրում կատարելու համար ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Մաթևոսյանը արժանանում է Հայաստանի վարչապետի ոսկե մեդալին:

2011

«ԼԻԿՎՈՐ»-ի գործունեության 20-ամյակին շահագործման հանձնվեց GMP EU բոլոր պանանջներին համապատասխանող նոր գործարանը:

2013

Կովկասում առաջինը «ԼԻԿՎՈՐ»-ն արժանացավ ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության GMP EU հավաստագրին: Ստանդարտների համատեղ աուդիտն իրականացվեց Իսրայելի GMP տեսչության հրավիրված տնօրենի ղեկավարությամբ:

2014

«ԼԻԿՎՈՐ»-ը մուտք գործեց Վիետնամի շուկա՝ սկիզբ դնելով Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ արտահանմանը:

2015

Ընկերությունը դեղագործական ոլորտում իր խոշոր նվաճումների համար արժանացավ «Տարվա դեղագործական ընկերություն» մրցանակին: Նույն թվականին Ընկերությունը մեկնարկեց դեպի Եմեն արտահանումը։

2016

«ԼԻԿՎՈՐ»-ն արժանանում է PIC/S GMP հավաստագրերի կազմակերպության անդամ Ուկրաինայի կողմից, և մեկնարկում դեպի Ուկրաինա արտահանումը:

2017

Ընկերությունը մեկնարկում է արտահանումը դեպի Իրաք:

2018

2018-ին «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը մեկնարկում է իր R&D գիտահետազոտական կենտրոնի ստեղծման աշխատանքները:

2019

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը բացեց իր պաշտոնական ներկայացուցչությունն Ուզբեկստանի Հանրապետությունում:

2021

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը 30-ամյակի միջոցառումները մեկնարկեց R&D գիտահետազոտական կենտրոնի բացումով։

2023

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը բացեց իր պաշտոնական ներկայացուցչությունն ՄՈԼԴՈՎԱՅԻ Հանրապետությունում: