Արտադրություն
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը տեղական և միջազգային շուկաներում որպես բարձրորակ դեղարտադրող ներկայանալու և որակյալ ու արդյունավետ արտադրանք ունենալու նպատակով դեռևս 1995-ին իր արտադրական հարթակները և գործընթացները վերակազմակերպում է WHO cGMP հանձնարարականներին համապատասխան:
Այնուհետև 2013-ին Կովկասի տարածաշրջանում առաջինն է արժանանում GMP EU հավաստագրին, այդպիսով դառնում ստերիլ դեղերի արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատարը:
Այսօր «ԼԻԿՎՈՐ»-ը իր արտադրության ճիշտ կազմակերպման, բարձր արդյունավետությամբ արտդրանքի և գործունեության կարևոր սկզբունքների շնորհիվ արդեն արժանացել է միջազգային 3 GMP սերտիֆիկատի՝ առաջին ազգային (2013թ.), առաջին Եվրասիականի (2019թ.) և առաջին PIC/S վկայականի Հայաստանում և Կովկասում՝ ստերիլ դեղերի արտադրության ոլորտում (2016թ.):