Դեղազգոնություն

Դեղերի օգտագործման անվտանգության վերահսկման և արդյունավետության ապահովման նպատակով «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում ստեղծվել և գործում է դեղազգոնության (Pharmacovigilance) համակարգ, որի գլխավոր առաջադրանքն է ընկերության արտադրած դեղորայքի օգտագործման հետ կապված անցանկալի կողմնակի ազդեցությունների, անբարենպաստ երևույթների և այլ խնդիրների հայտնաբերումը, ուսումնասիրումը, գնահատումն ու ժամանակին կանխարգելումը, ինչպես նաև իրավասու վերահսկող մարմիններին տեղեկատվության տրամադրումը:

Դեղերի կողմնակի ազդեցությունների մոնիթորինգ և դիտարկում իրականացնելու նպատակով, միջազգային պահանջներին և հանձնարարականներին համապատասխան՝ մշակվել և կիրառվում է ԴԿԱ-երի գրանցման քարտ-հայտագրի ձևը՝ կողմնակի ազդեցությունների գրանցման համար:

*Քարտում լրացվող անձնական տեղեկությունները միայն ներքին օգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն։

Թեժ գիծ

Աննա Բազեյան

դեղազգոնության համակարգի պատասխանատու