Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Որպես հայկական դեղարտադրության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող առաջատար ընկերություն՝ «ԼԻԿՎՈՐ»-ի կորպորատիվ սոցիալական պատախանատվության հայեցակարգը միտված է ՀՀ առողջապահական, գիտության, կրթության ոլորտների, Հայաստանի տնտեսական զարգացմանը, երիտասարդ կադրերի մասնագիտական աճի խթանման միջոցով դեղարտադրությունում նորարարական մոտեցումների կիրառմանը:
Կորպորատիվ հայեցակարգի շրջանակում գործում է նաև «Մաթևոսյան զարգացման» հիմնադրամը (Matevosyan Development Foundation), որը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հուշագրերի, անվանական կրթաթոշակների և «ԼԻԿՎՈՐ»-ում իրականացվող արտադրական պրակտիկաների ու դասընթացների միջոցով աջակցում է երիտասարդ կադրերին շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետ դառնալու գործում և գիտակրթական ծրագրերով նպաստում Հայաստանում դեղարդյունաբերության զարգացմանը:
«ԼԻԿՎՈՐ»-ի կորպորատիվ սոցիալական պատախանատվության հայեցակարգի հիմնական սկզբունքներն են.
Արտադրանքի որակ և անվտանգություն
Արտադրանքի բարձր որակն ու դեղամիջոցների թերապևտիկ բարձր արդյունավետության ապահովումը «ԼԻԿՎՈՐ»-ի գործունեության առանցքային սկզբունքներից են: «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն իր արտադրությունն իրականացնում է ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում GMP EU եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության հանձնարարականներով:
Աշխատակիցների առողջություն, անվտանգություն և բարեկեցություն
Կարևորելով կադրային պատասխանատու քաղաքականության սկզբունքները՝ «ԼԻԿՎՈՐ»-ն իր աշխատակիցների համար ստեղծել է աշխատանքի առավելագույն հարմարավետ անվտանգ և հավասար պայմաններ:
Թիմի մասնագիտական զարգացում
«ԼԻԿՎՈՐ»-ի հաջողության գլխավոր երաշխիքներից են թիմի մասնագիտական զարգացումն ու կարիերային աճը: Ընկերությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի, որակավորման կուրսերի, թրեյնինգների և սեմինարիների միջոցով մշտապես աջակցում է աշխատակիցների մասնագիտական աճին, փորձի փոխանակմանն ու մասնագիտական որակների կատարելագործմանը:
Էթիկական բիզնես գործունեություն
«ԼԻԿՎՈՐ»-ը գործում է պատասխանատու աշխատանքի և գործարար ազնիվ հարաբերությունների հիման վրա: Փոխվստահությունը, հարգանքը, էթիկական և սոցիալապես պատասանատու աշխատանքը «ԼԻԿՎՈՐ» ընկերության հիմնարար սկզբունքներից են:
Շրջակա միջավայր
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունն առաջնորդվում է շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիապես անվտանգ գործունեության խիստ սկզբունքներով ու կանոններով:
Մարդասիրական օգնություն
Դեղորայքային և ֆինանսական օգնության տրամադրումը «ԼԻԿՎՈՐ» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի կարևոր սկզբունքներից է:
2012 թվականին «ԼԻԿՎՈՐ»-ն առաջիններից էր, որ արձագանքեց Սիրիայի մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին և մասնակցեց սիրիահայերին օգնելու նախաձեռնությանը՝ «Օգնիր եղբորդ» հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը պարբերաբար դեղորայքային մարդասիրական օգնություն է ցուցաբերում բժշկական տարբեր հաստատությունների՝ Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև մի շարք հասարակական կազակերպությունների:
Իր առանցքային գործունեությամբ «ԼԻԿՎՈՐ»-ը նպաստել է ՀՀ առողջապահական համակարգի կայունությանը և մշտապես երկրի կողքին է պետության համար կարևոր ու օրհասական պահերին: Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը համապատասխան կառույցներին տրամադրել է առաջին անհրաժեշտության դեղորայքի խոշոր խմբաքանակ:
Ընկերության կողմից ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ և որպես նվիրատվություն փոխանցվել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնին և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկային:
Հովանավորչություն և բարեգործություն
Հովանավորչությունն ու բարեգործությունը «ԼԻԿՎՈՐ» ընկերության սոցիալական քաղաքականության անբաժանելի մասն են: Ընկերությունը Բարեգործական նախաձեռնություններով հանդես է եկել է դեռևս 1993-ից սկսած:
Հասարակության կայուն զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման նպատակով «ԼԻԿՎՈՐ»-ն անընդհատ աջակցություն է ցուցաբերում սոցիալական, բժշկական, կրթական հաստատություններին և բնակչության սոցիալապես անապահով խավին: Ընկերությունը տևական ժամանակ հանդիսանում է տարբեր հասարակական կազմակերպությունների, կլինիկաների և բժշկական կենտրոնների մշտական գործընկեր–հովանավորողը:
ԼԻԿՎՈՐ» ընկերությունը պարբերաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերում հետևյալ կազմակերպություններին.
- Հայկական լյարդաբանական ասոցիացիա
- Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա
- Հայկական թորակալ ասոցիացիա
- Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միություն
- Երիտասարդ բժիշկների ասոցիացիա
- Վիրաբույժների հայկական ասոցիացիա
- Ուրոլոգների հայկական ասոցիացիա
- Հայ ուռուցքաբանների ասոցիացիա
- Շաքարախտի հայկական ասոցիացիա
- Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիա
- Հայկական արյունաբանական ասոցիացիա
- “Stroke” հայկական ազգային ասոցիացիա
- «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամ
«ԼԻԿՎՈՐ»-ը պարբերաբար հանդես է գալիս որպես առողջապահության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման և ուսուցման նպատակով անցկացվող թրեյնինգների, կոնֆերանսների և այլ ծրագրերի հովանավոր: