Գլխավոր / Հետազոտություն և զարգացում
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ստեղծման առաջին իսկ օրվանից «ԼԻԿՎՈՐ» ընկերության գործունեության գերակա սկզբունքը որակն է, ինչն ընկերության զարգացման և միջազգային նոր շուկաներ մուտք գործելու գլխավոր երաշխիքներից մեկն է:
«ԼԻԿՎՈՐ»-ի՝ որպես գիտատար և թերապևտիկ բարձր արդյունավետությամբ, սեփական մշակմամբ ու մոտեցումներով գործող դեղարտադրողի շարունակական զարգացման նպատակով 2020 թվականին ստեղծեց R&D (Research and Development)՝ գիտահետազոտական կենտրոն։
R&D կենտրոնում իրականացվելու են լաբորատոր ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա «ԼԻԿՎՈՐ»-ը շարունակելու է կատարելագործել արտադրությունը, ներդնել դեղարտադրության նորագույն տեխնոլոգիաներ, առաջարկել արդյունավետ լուծումներ: