Կառավարման Թիմ

Գայանե Պեպանյան, PhD

Որակի վերահսկման և ապահովման մենեջեր

Արմոնդ Մալեք Միրզայանս, PhD

R&D մենեջեր

Գայանե Գառգալոյան

Դեղերի գրանցման մենեջեր

Նոնա Գրիգորյան, МВА

Արտահանման մենեջեր

Վարդան Մկրտչյան, МВА

Մարքեթինգի և վաճառքի մենեջեր

Գոռ Ազիզյան

Լոգիստիկայի մենեջեր

Կարեն Խչեյան

Տեխնիկական հարցերի կառավարիչ

Շուշան Ղազարյան

Գլխավոր հաշվապահ

armen_pic2

Արմեն Գևորգյան, МВА

Գլխավոր ինժեներ

Գայանե Պեպանյան, PhD

Որակի վերահսկման և ապահովման մենեջեր

Գայանե Պեպանյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից. նախ ղեկավարել է մանրէաբանական լաբորատորիան, այնուհետև՝ 2004-ից որակի կառավարման բաժինը: 

Ունի ավելի քան 30 տարվա փորձ կենսատեխնոլոգիական հետազոտությունների և դեղարտադրության բնագավառում: 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ կենսաֆիզիկ մասնագիտությամբ, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Քիմիական ֆակուլտետի ասպիրանտ է:

Կենսաբանական գիտությունների թեկնածու է:

Արմոնդ Մալեկ Միրզայանս, PhD

R&D մենեջեր

Արմոնդ Միրզայանսը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2018 թվականից: Ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում: 

Դեղագիտության դոկտոր է (Պադովայի համալսարան, Իտալիա), ունի դեղագործի որակավորում (Պադովայի համալսարան, Պետական խորհրդի հանձնաժողով, Իտալիա):

Գայանե Գառգալոյան

Դեղերի գրանցման մենեջեր

«ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում աշխատում է շուրջ 28 տարի, որից 4 տարին՝ որպես որակի բաժնի ղեկավար: 1997-ից դեղերի գրանցման բաժնի մենեջերն է: 

Ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում:

Նոնա Գրիգորյան, MBA

Արտահանման մենեջեր

Նոնա Գրիգորյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է ավելի քան 14 տարի, ունի շուրջ 21 տարվա աշխատանքային փորձ դեղագործության բնագավառում: 

Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության ֆակուլտետը, Բիզնեսի կառավարման մագիստրոս է (Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ -НОУ ВО МосТех, Москва):

Նոնա Գրիգորյանն ունի բազմամյա փորձ դեղամիջոցների կողմնակի ազդեցության մոնիթորինգի իրականացման և դեղերի գրանցման ոլորտներում:

Վարդան Մկրտչյան , MBA

Մարքեթինգի և վաճառքի մենեջեր

Վարդան Մկրտչյանը «ԼԻԿՎՈՐ»  ընկերությունում աշխատում է 2006 թվականից: Ունի Դեղորայքի մանրածախ և մեծածախ վաճառքի աշխատանքային բազմամյա փորձ: 

Ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (Swiss Business School):

Գոռ Ազիզյան

Լոգիստիկայի մենեջեր

Գոռ Ազիզյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2012 թվականից :
Ունի ավելի քան 20 տարվա փորձ լոգիստիկայի բնագավառում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (ԱՄԷ, Վրաստանի Հանրապետություն):

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Առևտրի կառավարում և ապրանքագիտություն մասնագիտությամբ:

Կարեն Խչեյան

Տեխնիկական հարցերի կառավարիչ

Կարեն Խչեյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից:
Ունի ինժեների որակավորում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան):

Արմեն Գևորգյան, MBA

Գլխավոր ինժեներ

Արմեն Գևորգյանը   «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2015 թվականից։ 

Ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային փորձ արդյունաբերական արտադրության ոլորտում: 

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (AUA) արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոս է։