«Լիկվոր» ընկերությունը հայտարարում է մրցույթ` հաշվապահ թափուր տեղի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում, ստուգում,
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում,
- Պահեստի մուտքի և ելքի օրդերների ձևակերպում, ստուգում, բեռնագրերի ստուգում,
- Վճարման հանձնարարականների կազմում,
- Առհաշիվ անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների հաշվապահական ձևակերպում և վերահսկում,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, աշխատանք պայմանագրերի հետ,
- Հիմնական միջոցների հաշվառման հետ կապված գործառնությունների արտացոլում,
- Այլ աշխատանքներ, որոնք կծագեն աշխատանքային պրոցեսի ընթացքում (գույքագրում և այլն):
Գիտելիքներ և հմտություններ՝
- Կրթությունը՝ բարձրագույն (նախընտրությունը կտրվի տնտեսագիտական կրթություն ունեցող անձանց),
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
- Համակարգչից վարժ օգտվելու կարողություն,
- MS Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն (e-Invoicing, ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի իմացությունը ցանկալի է),
- Հայերենի` գերազանց , ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
- Գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն,
- Պատասխանատվության և կարգապահության ընդգծված հատկանիշներ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վերլուծական միտք,
- Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն
Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@liqvor.com էլ․հասցեին՝ նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով “Հաշվապահ”:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
Այստեղ Դուք կարող եք ուղարկել մեզ Ձեր ռեզյումեն:
[contact-form-7 id=”3423″ title=”Career form_am”]