Վրաստան

Արտահանման գործունեության առաջին երկիրն է, որտեղ Ընկերությունը ներկայացել է ներերակային, ներարկման և ակնաբուժական դեղամիջոցների լայն տեսականիով։ Արտահանումն իրականացվում է 1998 թվականից: «ԼԻԿՎՈՐ»-ը տարիներ շարունակ Վրաստանի դեղագործական շուկայում ներերակային դեղամիջոցների սեգմենտում առաջատարն է։ «ԼԻԿՎՈՐ»-ի հիմնական բիզնես-գործընկերը «Ավերսի» ընկերությունն է։

tamara_kapanadze_georgia

Տամարա Կապանաձե

aza_suladze_georgia

Ազա Սուլաձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԼԻԿՎՈՐ» ընկերության միջազգային համագործակցություններն ու արտահանման գործունեությունը սկսվել են 1999 թվականից։

Այսօր Ընկերությունն ունի արտահանման լայն աշխարհագրություն և իր արտադրանքի 70%-ից ավելին ներկայացնում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։

«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը համագործակցում է վերոնշյալ երկրների առաջատար և խոշոր դիստրիբյուտորների, կլինիկաների և բժշկական համայքնի հետ, և որոնց հետ երկարատև համագործակցությունն էլ վկայում են Ընկերության արտադրանքի որակի և թերապևտիկ բարձ արդյունավետության մասին։

Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով «ԼԻԿՎՈՐ»-ն առաջատարն է՝ 40% -ից ավելին մասնաբաժնով: