Հիալոր առանց կոնսերվանտի

Առանց կոնսերվանտի

(նատրիումի հիալուրոնատ) – Խոնավեցնող և փափկեցնող լուծույթ՝ աչքերի եւ կոնտակտային ոսպնյակների համար 0,2%  (բժշկական արտադրատեսակ)

Լուծույթը նախատեսված է ակնաբուժության մեջ օգտագործելու համար՝ որպես աչքի խնամքի միջոց (աչքի մեջ կաթեցման եղանակով):

  • Արդյունավետորեն խոնավեցնում և փափկեցնում է աչքի մակերեսը: Ապահովում է աչքի երկարատև պաշտպանություն` չորության զգացումից, ցավից, օտար մարմնի զգացողությունից, գրգռումից:
  • Կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ առաջացած եղջերաթաղանթի վնասումը:
  • Ունի բարձր անվտանգություն – չի պարունակում կոնսերվանտներ:
  • Արտադրվում է հատուկ նորարարական շշիկում, որն ապահովում է արտադրանքի ստերիլությունը օգտագործման ողջ ժամանակահատվածում:
  • Փաթեթը բացելուց հետո շշիկի պարունակությունը կարելի է օգտագործել 3 ամիս։

Դեղի օգտագործման հրահանգ