Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացման հնարավորությունները

2022 թվականի հունիսի 8-ին պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացման հնարավորությունները: Հանդիպումը կայացավ ՀՀ դեղ արտադրողների միության և IFC-ի «Հայաստանի տնտեսական աճ» խորհրդատվական ծրագրի համատեղ աջակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի տնօրինությունն ու ուսումնադասախոսական կազմը, USAID-Armenia, UNIDO-Armenia ներկայացուցիչները:

ՊՄԳ ձևաչափով կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները, դեղագործական արտադրանքի արտահանման հնարավորությունների, ինչպես նաև երկրի դեղագործության ոլորտում աշխատուժի հասանելիությանը նպաստող ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Դեղագործության ոլորտի արտահանման ներուժին նպաստելու հաջորդ քայլերի շրջանակներում IFC-ի «Հայաստանի տնտեսական աճ» ծրագիրը կաջակցի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները (MENA) արտահանվող շուկաների հետազոտությանը, այդ թվում` կմշակվեն արտահանողների գործիքակազմեր, որոնք տեղական արտադրողների համար կծառայեն որպես գործիք` օգնելով մուտք գործել նշված շուկաներ:

Այլ հոդվածներ