«ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունը Հայաստանում սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը

Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը (ՈՒՆՌՀ / РФПИ, Ռուսաստանի Դաշնության սուվերեն հիմնադրամ), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի դեղարտադրության առաջատար «LIQVOR Pharmaceuticals» ընկերությունը հայտարարում են կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրության մասին։ Դեղամիջոցի առաջին երեք խմբաքանակների նմուշներն ուղարկված են Ն․Ֆ․ Գամալեյայի անվան ՀՄԱ գիտահետազոտական կենտրոն՝ որակի վերջնական հաստատման նպատակով։ ՈւՆՌՀ-ն և Լիկվորը ակտիվորեն իրականցնում են արտադրության տեխնոլոգիական տրանսֆերի ու  տեղակայման գործընթացը ձեռնարկության հզորություններում։

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունն ու կիրառությունը թույլատրված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Հայաստանում արտադրված դեղամիջոցը կիրառվելու և երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստման ծրագրի իրականացման նպատակով։

Սպուտնիկ Լայթը (Sputnik Light)  ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի պարզեցված տարբերակն է, որը չի պահանջում երկրորդ դեղաչափի ներարկում։
«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուս 26 սերոտիպի (rАd26))։

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նախատեսված է արագ պատվաստումների համար՝ երկրում համաճարակային գործընթացի անբարենպաստ զարգացման պայմաններում կոլեկտիվ իմունիտետի արագ ձևավորման նպատակով։

  • Այս պատվաստանյութով կարող են պատվաստվել տարբեր գործունեության ոլորտների 18 տարեկանից բարձր աշխատակիցները․
    Մանրածախ առևտրի, սպասարկման ոլորտի՝ սրճարանների, ռեստորանների, գեղեցկության սրահների, հյուրանոցների, հասարակական տրանսպորտի, ինչպես նաև բուժաշխատողներ, մարզասրահներ հաճախող անձինք, ուսումնական հաստատությունների և մանկապարտեզների, դպրոցների և գրադարանների, թանգարանների և մշակութային այլ օբյեկտների աշխատակիցները, զինծառայողները, ինչպես նաև ուսանողները;
  • «Սպուտնիկ Լայթ»-ը ցուցված է նաև COVID-19-ով  նախկինում հիվանդացածների համար;
  •  «Սպուտնիկ Լայթ»-ն էֆեկտիվորեն կիրառվում է այն անձանց վերապատվաստման համար, ովքեր նախկինում արդեն պատվաստվել են COVID-19-ի դեմ։
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 60 տարեկանից բարձր անձինք (հաստատված է ՌԴ առողջապահության նախարարության կողմից)։

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները

  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ստեղծված է ուսումնասիրված և ստուգված մարդու ադենովիրուսային վեկտորների հիման վրա, որի կարևոր առավելություններից են համարվում անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը;
  • Միանվագ դեղաչափով «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է մոտ 80%, որը գերազանցում է երկու ներարկում պահանջող պատվաստանյութերից շատերի արդյունավետությունը։
  • Պատվաստվածների 100%-ի մոտ արդեն 10-րդ օրը ձևավորվում է բջջային իմունիտետ;
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ ստացած անձանց 91,67%-ի մոտ պատվաստումից հետո 28-րդ օրն արտադրվում են վիրուսը չեզոքացնող հակամարմիններ;
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով իմունիզացիան ապահովում է պատվաստված անձանց 96,9%-ի մոտ 28-րդ օրը հակածին-սպեցիֆիկ IgG հակամարմինների արտադրումը;
  • Նախկինում SARS-CoV-2-ի հանդեպ իմունիտետ ունեցող անձանց իմունիզացիան «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով թույլ է տալիս ավելի քան 40 անգամ բարձրացնել հակածին-սպեցիֆիկ IgG  հակամարմինների մակարդակը պատվաստվածների 100%-ի մոտ արդեն 10-րդ օրը;
  • Ն․Ֆ․ Գամալեյայի անվան ՀՄԱ գիտահետազոտական կենտրոնի  լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն էֆեկտիվ է կորոնավիրուսային հիվանդության նոր շտամերի դեմ;
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գործողության ժամկետը 5 ամիս է;
  • Ի տարբերություն մյուս պատվաստանյութերի «Սպուտնիկ Լայթ»-ը ներարկվում է մեկ անգամ։

«Սպուտնիկ Լայթ»-ի կիրառման վիճակագրությունը վկայում է պատվաստանյութի անվտագության բարձր ցուցանիշի մասին։

Այլ հոդվածներ