«ԼԻԿՎՈՐ»-ը CPhI Worldwide 2016 միջազգային ցուցահանդեսին Բարսելոնայում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «ԼԻԿՎՈՐ»-ը հոկտեմբերի 4-6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «CPhI Worldwide 2016» միջազգային ցուցահանդեսին ներկայացրեց իր արտադրատեսականին: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, և այցելում են դեղագործության ոլորտի շուրջ 36 000 մասնագետներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ: «ԼԻԿՎՈՐ»-ի մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն կտա բարձրացնել եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիությունը և ստեղծել նոր գործարար կապեր:

Այլ հոդվածներ