«Լիկվոր» դեղագործական ընկերությունն առաջինը Հայաստանի պատմության մեջ ստացավ եվրոպական GMP ստանդարտին համապատասխանության հավաստագիր

 2013 թվականի հոկտեմբերի 28-ից  նոյեմբերի 01-ը կառավարության կողմից  Հայաստանի տարածքում որպես տեխնիկական ստանդարտ ընդունված cGMP EU  ստանդարտներին ընկերության գործունեության համապատասխանությունը գնահատելու նպատակով «Լիկվոր» ընկերությունում անցկացվեց համատեղ տեսչական ստուգում ՝ Իսրայելի GMP ինսպեկտորատի տնօրեն PIC/S հրավիրված տեսուչ Ռախել Շիմոնովիցի և Հայաստանի GMP տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ստուգման ենթարկվեցին արտադրական, տեխնոլոգիական, պահեստային տարածքները, որակի վերահսկման տարածքները, ինչպես նաև արտադրական գործընթացների, որակի վերահսկման և ստերիլ դեղերի բաշխման կազմակերպման համակարգը: Անցկացված աուդիտի արդյունքում որոշում կայացվեց  «Լիկվոր»  ընկերությանը շնորհել պատշաճ արտադրական գործունեության եվրոպական ստանդարտներին համապատասխանության GMP հավաստագիր: «Լիկվոր»  ընկերությանը GMP հավաստագրի շնորհման արարողությունը տեղի ունեցավ 2013 թ. դեկտեմբերի 10-ին «Ազգային դեղեր –միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջություն» 10-րդ  ազգային գիտաբժշկական կոնգրեսին ՝ Հայաստանի վարչապետ Տիգրանի Սարգսյանի, առողջապահության նախարարի, էկոնոմիկայի նախարարի, « Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենի և այլ պաշտոնական անձանց ներկայությամբ:

Այլ հոդվածներ