«Լիկվոր» ընկերությունը որպես «Հայաստան-Սփյուռք-Արցախ. Միավորում հանուն առողջության» հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարի Ոսկե հովանավոր

2019 թվականի հուլիսի 2-4 Երևանում տեղի ունեցավ հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ. Միավորում հանուն առողջության» խորագրով, որտեղ Լիկվորը հանդես եկավ որպես Ոսկե հովանավոր: Համագումարին մասնակցեցին հայկական սփյուռքի բուժաշխատողներ, ինչպես նաև համշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ և առողջապահական ոլորտի մասնագետներ աշխարհի 20 երկրներից:

Համագումարի շրջանակներում քննարկվեցին առողջության և առողջապահության, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագործության, քույրական գործի, բժշկական կրթության և բժշկության այլ ոլորտների կազմակերպման հիմնախնդիրները:

 

Այլ հոդվածներ