Հայաստանի նախագահն այցելեց «Լիկվոր»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ. մարտի 7-ին այցելեց «Լիկվոր» դեղագործական ընկերություն, շրջայց կատարեց ձեռնարկության արտադրամասերով և անձամբ  ծանոթացավ արտադրական գործընթացին: Նախագահի այցելության նպատակն էր ծանոթանալ ընկերությանը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է Հայաստանում դեղերի արտադրության ատաջատարը:  Ընկերությունը նոր գործարան է կառուցում՝ EU cGMP պահանջներին համապատասխան: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որի խոսքերով նոր ձեռնարկության կառուցումը կօգնի լուծել միաժամանակ  երկու խնդիր ՝ ուղղված ճգնաժամի դեմ պայքարին. գիտության վրա հիմնված տեխնոլոգիապես համալրված արտադրություն և արտահանման ծավալների աճ: Այսօր ընկերությունն արտադրում է 60 անուն դեղորայք և արտահանում է իր արտադրանքը  ԱՊՀ գրեթե բոլոր երկրներ:

Այլ հոդվածներ