Նոր գործարանի բացումը

«Լիկվոր» դեղագործական ընկերությունն իր գործունեության 20-ամյակը նշանավորեց նոր գործարանի բացումով, որը համապատասխանում է ստերիլ դեղերի արտադրության բնագավառում cGMP միջազգային ստանդարտներին:

Գործարանի բացմանը ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշվում է երկրի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրությունում՝ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նոր գործարանի արտադրական հնարավորություններին և հեռանկարային ծրագրերին:

Ինչպես գործարանի բացման իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, նոր գործարանի բացումը դրական խթան է հանդիսանում պետության տնտեսության համար: «Հուսով ենք, որ այս արտադրությունը դրական օրինակ կհանդիսանա  որպես կենսունակ բիզնես-նախագիծ և կնպաստի պետության դեղագործական սեկտորի  ամրապնդմանը», – հայտնեց նախարարը:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իր հերթին նշեց, որ  համագործակցությունն ընկերության հետ  արդյունավետ է եղել, արտադրանքի վաճառքի ծավալները 2005 թվականից աճել են 4,5 անգամ:

Այլ հոդվածներ