Վարչապետը ծանոթացավ «Լիկվոր» դեղագործական ընկերության գործունեության հետ

2012թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելեց «Լիկվոր» դեղագործական ընկերությունը, որտեղ ծանոթացավ արտադրական  գործընթացին և զարգացման ծրագրին: Արտադրությունը համալրված է իտալական, ավստրիական և գերմանական տեխնոլոգիաներով: Մոտակա ամիսներին ընկերությունը կավարտի cGMP միջազգային հավաստագրի ստացման գործընթացը:  Ըստ 2012 թվականի  9 ամիսների արդյունքների  Հայաստանում արտադրվող դեղերի ծավալի 37%-ը,  ինչպես նաև արտահանվող դեղերի 38%-ը ընկերության մասնաբաժինն է կազմում:  Ընկերության արտադրանքի մոտ 53%-ն արտահանվել է Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան և այլ երկրներ: Գործարանի շահագործման  սկզբից ՝ 2011թ. հոկտեմբերից առ այսօր  ստեղծվել է 40 նոր աշխատատեղ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 124 մարդ:

Այլ հոդվածներ