Ռաֆայել Մաթևոսյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2010 թվականից՝ նախ որպես արտադրության մենեջեր, ապա 2020-ից որպես գործարանի տնօրեն:
Ռաֆայել Մաթևոսյանը Դեղագիտական գիտությունների թեկնածու է (ԵՊԲՀ, Երևան):
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական քիմիադեղագիտական ակադեմիան «Պատրաստի դեղաձևերի արտադրություն» մասնագիտությամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության Ֆակուլտետը (Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն, օրդինատուրա, ասպիրանտուրա):
2015 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի դեղագործական քիմիայի բաժնում:
Գայանե Պեպանյան, PhD
Որակի վերահսկման և ապահովման մենեջեր
Գայանե Պեպանյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից. նախ ղեկավարել է մանրէաբանական լաբորատորիան, այնուհետև՝ 2004-ից որակի կառավարման բաժինը:
Ունի ավելի քան 30 տարվա փորձ կենսատեխնոլոգիական հետազոտությունների և դեղարտադրության բնագավառում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ կենսաֆիզիկ մասնագիտությամբ, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Քիմիական ֆակուլտետի ասպիրանտ է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու է:
Արմոնդ Մալեկ Միրզայանս, PhD
R&D մենեջեր
Արմոնդ Միրզայանսը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2018 թվականից: Ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում:
Դեղագիտության դոկտոր է (Պադովայի համալսարան, Իտալիա), ունի դեղագործի որակավորում (Պադովայի համալսարան, Պետական խորհրդի հանձնաժողով, Իտալիա):
Գայանե Գառգալոյան
Դեղերի գրանցման մենեջեր
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է շուրջ 28 տարի, որից 4 տարին՝ որպես որակի բաժնի ղեկավար: 1997-ից դեղերի գրանցման բաժնի մենեջերն է:
Ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ դեղագործության ոլորտում:
Նոնա Գրիգորյան, MBA
Արտահանման մենեջեր
Նոնա Գրիգորյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է ավելի քան 14 տարի, ունի շուրջ 21 տարվա աշխատանքային փորձ դեղագործության բնագավառում:
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության ֆակուլտետը, Բիզնեսի կառավարման մագիստրոս է (Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ -НОУ ВО МосТех, Москва):
Նոնա Գրիգորյանն ունի բազմամյա փորձ դեղամիջոցների կողմնակի ազդեցության մոնիթորինգի իրականացման և դեղերի գրանցման ոլորտներում:
Վարդան Մկրտչյան , MBA
Մարքեթինգի և վաճառքի մենեջեր
Վարդան Մկրտչյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2006 թվականից: Ունի Դեղորայքի մանրածախ և մեծածախ վաճառքի աշխատանքային բազմամյա փորձ:
Ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (Swiss Business School):
Գոռ Ազիզյան
Լոգիստիկայի մենեջեր
Գոռ Ազիզյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2012 թվականից : Ունի ավելի քան 20 տարվա փորձ լոգիստիկայի բնագավառում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (ԱՄԷ, Վրաստանի Հանրապետություն):
Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Առևտրի կառավարում և ապրանքագիտություն մասնագիտությամբ:
Կարեն Խչեյան
Տեխնիկական հարցերի կառավարիչ
Կարեն Խչեյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2001 թվականից: Ունի ինժեների որակավորում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան):
Շուշան Ղազարյան
Գլխավոր հաշվապահ
Շուշան Ղազարյանը «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2008 թվականից: 2008-2012 թթ․ որպես հաշվապահ, իսկ 2012 թվականից մինչ այսօր՝ որպես գլխավոր հաշվապահ։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։
Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամի Հաշվապահություն և աուդիտ բաժնի մագիստրոս է։
Արմեն Գևորգյան, MBA
Գլխավոր ինժեներ
Արմեն Գևորգյանը«ԼԻԿՎՈՐ» ընկերությունում աշխատում է 2015 թվականից։
Ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային փորձ արդյունաբերական արտադրության ոլորտում:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (AUA) արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոս է։